2170 դիտում
15:28 14-09-2014
Աշխարհի առաջնություն. Ալեքսանյան - Հասլեր եզրափակիչ գոտեմարտը կսկսվի 17:00-ին
Տաշքենդում շարունակում է ընթանալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 98 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Գլխավոր գոտեմարտում հայ մարզիկը կհանդիպի գերմանացի Ադրիան Հասլերի հետ: Վերջինս կիսաեզրափակիչում պարտության է մատնել թուրք Չենկ Իլդեմին, իսկ Ալեքսանյանը նույն փուլում պարտության էր մատնել օլիմպիական չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ղեսամ Ռեզաեին:
Եզրափակիչ գոտեմարտը կսկսվի Երևանի ժամանակով 17:00-ին և այն ուղիղ եթերով կարող եք հետևել մեր կայքի միջոցով:
Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում Ալեքսանյանը 10:1 հաշվով հաղթել էր Թուրքմենստանի ներկայացուցիչ Արսլան Սապարմամեդովին, 1/8 եզրափակիչում առավելության էր հասել հունգարացի Ադամ Վարգայի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակիչ փուլում 1:0 հաշվով պարտության էր մատնել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին:
Նմանատիպ նյութեր
6115 դիտում
17:00 14-09-2014
Եզրափակիչ. Ալեքսանյան - Հասլեր. ուղիղ միացում
4507 դիտում
20:31 05-09-2016
ՀԱՕԿ-ը` ըմբիշ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը բողոքարկելու մասին.
3350 դիտում
18:03 16-09-2019
ԱԱ. Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել և բաց կթողնի եզրափակիչ գոտեմարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2332 դիտում
14:11 26-01-2025
Մբապեի բենեֆիսը հաղթանակ է պարգևել Ռեալին
2539 դիտում
13:25 25-01-2025
Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը կկայանան փետրվարի 1-7-ը Ջերմուկում
2572 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ