211652_close_icon
views-count1174 դիտում article-date 13:25 14-09-2014

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման: Ձեր պրոֆեսիոնալիզմի և հետևողական ջանքերի շնորհիվ վերջին տարիներին Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, ժամանակակից աշխարհում նրա դերի և ազդեցության օրինաչափ մեծացման գործում արձանագրվել են անառարկելի հաջողություններ: Կցանկանայի հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում` հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Մեր պետությունների կառուցողական համագործակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում և այլ բազմակողմ ձևաչափերում նոր հեռանկարներ է բացում երկկողմ դաշնակցության էլ ավելի խորացման և զարգացման համար: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը հետագայում ևս կնպաստի մեր երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, կծառայի տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը: Հարգելի Դմիտրի Անատոլիի, սրտանց մաղթում եմ Ձեզ երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր