Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում է
Տաշքենդում շարունակում է ընթանալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 98 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Հայ մարզիկը քիչ առաջ1/4 եզրափակիչ փուլում 1:0 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի իրանցի Ղեսամ Ռեզաեին:
Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում Ալեքսանյանը 10:1 հաշվով հաղթել էր Թուրքմենստանի ներկայացուցիչ Արսլան Սապարմամեդովին, իսկ 1/8 եզրափակիչում առավելության էր հասել հունգարացի Ադամ Վարգայի նկատմամբ: