211652_close_icon
views-count1482 դիտում article-date 10:22 14-09-2014

Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրքմեն ըմբիշին և դուրս եկավ հաջորդ փուլ

Տաշքենդում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի մրցումները: Տվյալ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով 1/16 եզրափակիչում հանդիպեց Թուրքմենստանի ներկայացուցիչ Արսլան Սապարմամեդովին: Հայ մարզիկը ոչ մի շանս չթողեց իր մրցակցին և պարտության մատնեց 10:1 հաշվով: 1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի Հունգարիան ներկայացնող Ադամ Վարգան

Նմանատիպ նյութեր