Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր միմյանց հետ հանդիպեցին չեմպիոնության երկու հավակնորդներ` «Արսենալ»-ն ու գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն:
28-րդ րոպեին հյուրերը Ագուերոյի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ, սակայն երկրորդ խաղակեսում «զինագործները» Ուիլշիրի և Սանչեսի դիպուկ հարվածներից հետո առաջ անցան հաշվի մեջ: Այդուհանդերձ Վենգերի թիմին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Խաղավերջում Մարտին Դեմիկելիսը անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով փրկեց իր թիմին պարտությունից:
4 տուրից հետո «Արսենալ»-ը իր ակտիվում ունի 6 միավոր, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն` 7 միավոր:
[b]«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»`2:2[/b]
Գոլեր` Ուիլշիր 63’, Սանչես 74’ - Ագուերո 28’ , Դեմիկելիս 83’