Անգլիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդ» սեփական հարկի տակ ընդունել էր Լոնդոնի «Արսենալին»:
Սկզբունքային այս մրցավեճում, որտեղ որոշվում էր 3-4-րդ տեղերի ճակատագիրը, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1: Առաջին խաղակեսում մանկունյանցիների կիսապաշտպան Անդեր Էրերայի հարվածից հետո բացեցին հաշիվը, իսկ 81-րդ րոպեին լոնդոնցիները Բլեքետի ինքնագոլի շնորհիվ խուսափեցին պարտությունից:
Այս խաղից հետո «Արսենալը» վաստակեց 71 միավոր և պահպանեց 3-րդ տեղը: «Մանչեսթեր Յունայթեդը» 69 միավորով չորրորդն է:
Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»՝ 1:1