14980 դիտում
15:45 13-09-2014
«Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործեց հատուկ տեխնիկա․ կան մեծ թվով բերման ենթարկվածներ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
«Երևանի Ազատության հրապարակում անցկացվում է արտոնված հանրահավաք: Հավաքվածները անհարկի արտահայտություններ են հնչեցնում իշխանության հասցեին, միևնույն ժամանակ պատրաստվում են իրենց կողմից տեղադրված վրաններում տևական ժամանակով անցկացնել նստացույց՝ նպատակ ունենալով անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները». այս սցենարով այսօր ՀՀ ոստիկանությունն անցկացրեց ցուցադրական վարժանքներ, թե ինչպես են ոստիկանները ցրում ցուցարարներին, երբ նրանք խախտում են հասարակական կարգը:
Ցուցադրական վարժանքներից հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շքանշաններով պարգևատրեց համակարգի մի շարք աշխատակիցների:
Գնահատելով անցկացված վարժանքները՝ ոստիկանապետն ասաց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի պատրաստվածությունն ավելի բարձր մակարդակի վրա է:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 280+
280+