Նոր մեքենա կունենա «Բարև Երևան» խմբակցութունը. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցութունը նոր մեքենա կունենա: Այս մասին երեկ թերթի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Բարև Երևան»-ին տրամադրվել էր «պայթած», հնամաշ 31-10 մակնիշի մեքենա: «2014 թվականի բյուջեից մենք «Բարև Երևան»-ի համար նոր մեքենա գնել ենք նախատեսում, գործընթացն ավարտվել է, մնում է մեքենան….»,- ասաց Տարոն Մարգարյանը, ով, սակայն չգիտեր, թե ինչ մակնիշի է լինելու այն, միայն ասաց, որ կլինի այնպիսին, ինչպիսին մյուս խմբակցություններինն է, իսկ մյուս խմբակցություններինն էլ Hyundai է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում