211652_close_icon
views-count1984 դիտում article-date 15:47 09-03-2019

«Բարև Երևան». Նատալիա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ տեսաուղերձ է հղել

Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ հանդես է եկել տեսաուղերձով: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա երգչուհու համերգն իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում: Տեսաուղերձում Օրեյրոն մասնավորապես նշում է. «Բարև Երևան: Ինչպե՞ս եք: Ես Նատալիա Օրեյրոն եմ: Ցանկանում եմ ձեզ հրավիրել միասին տոնելու ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը: Ձեզ սպասվում է անմոռանալի շոու: Սպասում եմ բոլորիդ: Ուղարկում եմ ձեզ մեծ համբույր: Թող ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի»: Հավելենք, որ Օրեյրոն Երևան կբերի երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգը հանդիսատեսը երբեք չի մոռանա: Նատալիա Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում: Համերգը կազմակերպել են «ГАМАЮН Продакшн»-ը և «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն: Տոմսերն արժեն 5000-50 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել [url=https://www.tomsarkgh.am/hy/event/41505/Natalia-Oreiro-Yerevan.html]tomsarkgh.am[/url] կայքից:

Նմանատիպ նյութեր