211652_close_icon
views-count1437 դիտում article-date 10:24 10-09-2014

«Բարև Երևան»-ի անդամները երկար ժամանակ հրել են քաղաքապետարանից իրենց հատկացված ԳԱԶ-3110-ը. ՀԺ

«Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները երեկ բավականին երկար ժամանակ «բռթել» են քաղաքապետարանից իրենց հատկացված ծառայողական ԳԱԶ-3110 մեքենան, որպեսզի հասնեն նիստին: Այս մասին մեր թղթակցին պատմել է խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը: ԳԱԶ-3110-ը, որ նախորդ տարի ստացել է «Բարև Երևանը», խարխուլ մեքենա է, որը շաբաթվա մեջ մի քանի անգամ փչանում է: Խմբակցության անդամները ստիպված են լինում մեքենայի շարժիչը գործի դնելու համար այն հրել մայրաքաղաքի փողոցներում: «Ավելի շատ մերոնք են մեքենային տանում, քան մեքենան մերոնց»,- այսպես է ձևակերպել Անահիտ Բախշյանը 2003 թվականի արտադրության «3110»-ը նկարագրելիս»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում. «Երեկ առավոտյան գործի դնելու համար էլի հրել ենք»: «Նախօրեին էլ փչացել էր, մնացել էինք քաղաքի կենտրոնում»,- թերթի թղթակցին պատմել է «Բարև Երևանի» անդամ Դավիթ Սանասարյանը: Ծառայողական մեքենաներ են ստացել նաև ավագանու «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: Սակայն, ինչպես թերթի թղթակցին պատմել է Անահիտ Բախշյանը, նրանց մեքենաները արտասահմանյան արտադրության են և գտնվում են բարվոք վիճակում: Երեկ, ավագանու նիստից հետո «Բարև Երևանին» Տարոն Մարգարյանը հորդորել է մի քիչ էլ համբերել տեղեկացնելով, որ առաջիկա օրերին խմբակցությանը հատկացնելու են «ԿԻԱ» մակնիշի նոր ավտոմեքենա: «Մինչ այդ, հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանին սպասարկում է շուրջ հարյուր հազար դոլարանոց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա»,–նկատում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր