211652_close_icon
views-count1054 դիտում article-date 15:17 27-08-2014

Նկարիչների միությունում կբացվի Նիկոլ Աղաբաբյանի հոբելյանական ցուցահանդեսը

Ս.թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ մշակույթի նախարարության և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կբացվի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի (Նիկոլ) 50-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ն. Աղաբաբյանը ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1986 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը: 1992 թվականից նկարիչների միության անդամ է: Ունեցել է 60-ից ավելի անհատական ցուցահանդեսներ` Հայաստանում և արտերկրում: Հայ գեղանկարչության ասպարեզում ունեցած նշանակալի վաստակի և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Նիկոլ Աղաբաբյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Նմանատիպ նյութեր