211652_close_icon
views-count1071 դիտում article-date 18:52 12-09-2014

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի բացահայտումները

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և կազմել են անտառխախտման 7 արձանագրություն՝ 27 ծառի և 4 խ.մ վառելափայտի անտառից ապօինի դուրսբերման դեպքերի համար: 2 անտառխախտման արձանագրություն կազմվել է «Հաղարծին» տեղամասում Արայիկ Զարգարյանի /2 խ.մ վառելափայտի ապօրինի դուրս բերում/ և Արշակ Թամրազյանի նկատմամբ /2 խ.մ վառելափայտի ապօրինի դուրս բերում,/: «Գոշ» տեղամասում Սամվել Ալիխանյանի կողմից ապօրինի հատված 3 ծառի համար կազմվել է անտառխախատման արձանագրություն: «Հաղարծին» տեղամասում կազմվել է 2 անտառխախտման արձանագրություն Ռոբերտ Պետրոսյանի կողմից ապօրինի հատված 7 ծառի համար և Սերյոժա Պետրոսյանի կողմից ապօրինի հատված 10 ծառի համար: 09.09.2014թ. անհայտ անձի կողմից ապօրինի հատված 5 ծառի համար կազմվել է 1 անտառխախտման արձանագրություն: Նշված 3 անտառխախտման արձանագրությունները ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՏԲՏ-ի կողմից: Սեպտեմբերի 9-ին, ժամը 1.00-ի սահմաններում, «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնի տարածքից ՀՀ ոստիկանության Դիլիջանի տարածքային քննչական բաժնի և «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերվել է 1987թ. ծնված Նվեր Դիլանյանի կողմից վարած «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան` բեռնված փայտանյութով, որը առգրավվել է և ի պահ է հանձնվել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին: Պարզվել է, որ Նվեր Դիլանյանը «Հաղարծին» տեղամասի տարածքից ապօրինի հատել է 2 ծառ, որի համար կազմվել է մեկ անտառխախտման արձանագրություն և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: 05.09.2014թ.-ին «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի թիվ 1 պահաբաժնի տարածքում հայտնաբերվել է 2 թակարդ` վայրի կենդանիներ որսալու համար: Նշված տարածքում 6 օր անընդմեջ իրականացվել է հերթապահություն` համապատասխան աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում սակայն որսագողը չի հայտնաբերվել:

Նմանատիպ նյութեր