211652_close_icon
views-count1538 դիտում article-date 17:19 30-09-2014

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը արձանագրել է անտառխախտման նոր դեպքեր

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և կազմել են անտառխախտման 5 արձանագրություն` 68 ծառ անտառից ապօրինի դուրս բերման համար, որից N 008 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 22.09.2014 թվականին «Դիլիջան» տեղամասի 6-րդ պահաբաժնում Աշոտ Յուրայի Հարությունյանի նկատմամբ /1 կանգուն ծառի ապօրինի հատում/, N 009 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 20.09.2014 թվականին «Դիլիջան» տեղամասի 5-րդ պահաբաժնում Դավիթ Գառնիկի Դավթյանի նկատմամբ /2 կանգուն ծառի ապօրինի հատում/, N 010 անտառխախտման արձանագրություն կազմվել է 23.09.2014 թվականին «Շամախյան» տեղամասի 1-ին պահաբաժնում` անհայտ անձի կողմից ապօրինի հատված 23 կանգուն ծառի համար և N 011 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 23.09.2014թվականին «Շամախյան» տեղամասի1-ին պահաբաժնում` անհայտ անձի կողմից ապօրինի հատված 23 ծառի համար, N 012 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 23.09.2014 թվականին «Շամախյան» տեղամասի 1-ին պահաբաժնում` անհայտ անձի կողմից ապօրինի հատված 19 ծառի համար: Անտառխախտման վորոհիշյալ հինգ արձանագրություններն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկվում է:

Նմանատիպ նյութեր