211652_close_icon
views-count1479 դիտում article-date 10:44 19-08-2015

Անտառխախտման դեպքերի բացահայտում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 6 արձանագրություն՝ ապօրինի հատված 20 ծառի, 4 մ3 վառելափայտի անտառից դուրսբերման և կողակ տեսակի 121 ձկան ձկնագողության համար: 30.07.2015թ. անտառխախտման արձանագրություն է կազմվել «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում` Վ. Պետրոսյանի նկատմամբ` 2 հա բնական ծագումով մատղաշ ծառերը վնասելու, խոշոր և մանր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար: 31.07.2015թ. նույն տեղամասում անտառխախտման արձանագրություն է կազմվել Ս. Պետրոսյանի նկատմամբ` ապօրինի հատված 8 կանգուն ծառի համար: 03.08.2015թ. «Գոշ տեղամաս» մասնաճյուղի 5-րդ պահաբաժնում անտառխախտման արձանագրություն է կազմվել Ա. Զաքարյանի նկատմամբ` ապօրինի 4մ3 վառելափայտի դուրս բերման համար: Հաջորդ օրը նույն տեղամասում` Մ. Մովսիսյանի նկատմամբ` կողակ տեսակի 121 ձկան ձկնագողության համար: 06.08.2015թ. «Գոշ տեղամաս» մասնաճյուղի 4-րդ պահաբաժնում Մ. Պողոսյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման արձանագրություն` ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար: 13.08.2015թ. «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնում անտառխախտման արձանագրություն է կազմվել Խ. Ալիխանյանի նկատմամբ` ապօրինի հատված 10 կանգուն ծառի համար: Նշված վեց անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու նպատակով:

Նմանատիպ նյութեր