211652_close_icon
views-count28367 դիտում article-date 21:54 10-06-2016

Հայկական կինոն շուտով կհամալրվի եւս մեկ ֆիլմով․ հանուն ո՞ւմ եւ հանուն ինչի՞ է ֆիլմի թմրամոլ հերոսը պայքարում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայկական կինոն շուտով կհամալրվի եւս մեկ ֆիլմով: Խոսքը «Թմրամոլի օրագիրը» ֆիլմի մասին է, որի հերոսի ճակատագրի պատմությամբ ֆիլմի սցենարիստները նպատակ ունեն կանխել նորանոր ճակատագրերի կործանումը: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆիլմի սցենարիստ եւ պրոդյուսեր Նարեկ Հայրապետյանը: -Ե՞րբ ֆիլմը պատարստ կլինի եւ ինչ մեսիջ է իր մեջ պարունակում: -Ֆիլմը պատրաստ կլինի օգոստոսին: Ինքը որպես ֆիլմ ուսուցողական բնույթ ունի, քանի որ ներկայացվող պատմությունը պայքար է թմրամոլության դեմ: Ինչպես նաեւ այն դաժան իրականությունը, թե ուր կարող է հասցնել մարդուն, եթե իր մեջ ուժ չգտնի դուրս գալու թմրամոլության ճիրաններից:Ավելի կարճ ասած, թե որն է թմրամոլության ճանապարհը ընտրելու վճարվելիք գինը:Ֆիլմը նկարհանվել է «Սմայլ» ստուդիոյի օգնությմաբ:Գլխավոր հերոսներից մեկն էլ ես եմ` հանդիսանում եմ թմրամոլի դերը կերտող դերասանի եղբայրը: Գլխավոր դերասաններից են նաեւ Գեւորգ Թովմասյանը, ով մարմնավորում է թմրամոլին և Մանուկ Ստեփանյանը, որը հանդիսանում է ֆիլմում, որպես հայ գործարար։ [color=#000000] -Ինչո՞ւ ընտրվեց հենց թմրամոլի կյանքը:[/color] -Որովհետեւ հայկական իրականության մեջ ցավոք սրտի թմրամոլությունը աճում է եւ չի նահանջում: Ավելին բազմաթիվ մահվան դեպքեր գրանցվեցին եւ մեր նպատակն է ֆիլմով ներկայացնել թմրամոլության հետեւանքերը եւ ինչ-որ առումով կանխել այդ երեւույթը, որ նորանոր ճակատագրեր չկործավեն:Բացի այդ շեշտը դրվում է նաեւ այն երեւույթի վրա, որ եթե անգամ մեր շրջապատում ինչ-որ մեկը կամա թե ակամա ընտրել է այդ ճանապարհը չի կարելի հասարկությունից առանձնացնել, այլ պետք է ձեռք մեկնել, որ հետ կանգնի այդ ճանապարհից: Այդ ճանապարհին մեծ դեր է խաղում , ոչ միայն կամային հատկությունները այլեւ հավատը առ Աստված, ինչը եւս տեղ է գտել մեր ֆիլմում, սակայն շատ չեն խորացել, որ ֆիլմը չդասեն աղանդավորական ագիտացիայի: [color=#000000] -Հայտնի դերասաններ նկարահանվել են ֆիլմում, թե ոչ:[/color] -Դերասանները հայտնի չեն: Սկսնակ են եւ ընտրվել են քասթինգի միջոցով եւ «Համլետ Ղուշյանի անվան հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի» ուսանողներ են: Բայց վստահ եմ, որ նրանք իրենց խաղով աչքի կընկնեն եւ այս ֆիլմը նրանց համար նոր հրավերների առիթ կդառնա:[color=#000000] -Ֆիլմի սցենարը իրական պատմության վրա՞ է գրվել, թե ոչ:Ինչպես նաեւ վերջում ֆիլմի հերոսին հաջողվում է դուրս գալ թմրամոլության ճիրաններից, թե ո[/color]չ: -Իրական պատմության հիման վրա չէ, սակայն իրական փաստերի հիման վրա է գրված:Մեր ֆիլմում հերոսը իր կամային հատկանիշների, Աստծո հանդեպ հավատի եւ սիրո շնորհիվ հաղթում է կախվածությանը:Նա հասկանում է, որ իր կյանքը ունակ է իր շրջապատի ու հասարկության համար: Այս հարցում մեծ դեր է խաղում նաեւ նրա սիրած աղջիկը, ով չի լքում նրան, այլեւ պայքարում է հանուն սիրելիի եւ իրենց սիրո փրկության համար: [color=#000000] -Ֆիլմը ցուցադրվելու է միայն Հայաստանում, թե՞ նաեւ արտերկրում:[/color] -Բանակցություններ կան: Բնականաբար ցանկանում ենք արտերկրում եւս փառատոնների մասնակացի: -Շնորհակալություն զրույցի համար: Ցանկանում ենք, որ ֆիլմը նպատակին ծառայի եւ օգնի, որ թմրամոլները հետ կանգնեն այդ ճանապարհից եւ մյուսներն էլ երբեւէ այդ ճանապարհը չընտրեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր