1175 դիտում
19:08 12-09-2014
Արդարադատության նախարարի նկատողությունը ՔԿԱԳ-երի շպարված ղեկավարներին
Քաղաքացիական ակտերի գրանցման ստորաբաժանումների ղեկավարների հավաք է: Հիմնականում կանայք են: Արդարադատության նախարարը հասկանում է` դժվար կլինի, բայց գործի ժամին շպարի մասին պետք է մոռանալ: Իսկ քաղաքացիների հեռախոսազանգերն արհամարհել ոչ մի դեպքում խորհուրդ չի տալիս:
Նախարարը հրահանգում է. քաղաքացիներին բաժնից բաժին չուղարկել ու ժամանակը չձգձգել: Ծնունդների և մահվան դեպքերում պետական տուրքեր չկան, մարդիկ պետք է իմանան այդ մասին:
Նախարարն այստեղ է ոչ միայն հրահանգելու, այլև լսելու համար: Քաղաքացիական ակտերի գրանցման ստորաբաժանումների ղեկավարները պասիվ են, բայց մի քանի հարց, այնումենայնիվ, հնչում է: Առաջին համարձակը ՔԿԱԳ-ի հատուկուկենտ տղամարդ ղեկավարներից է:
Հիմա ՔԿԱԳ-երը Տարածքային կառավարման ու Արդարադատության նախարարությունների ենթակայության տակ են: Մեկ տեր են ուզում, որ հարցերը լուծվեն: Առաջին հերթին, գրասենյակները նորոգվեն:
Համակարգում աշխատավարձի բարձրացում է եղել, բայց դեռ բոլորին չի հասել: Նախարարը Գործակալության պետին հանձնարարում է հետևողական լինել: Արտաշատի ՔԿԱԳ-ի տիրուհին խնդրում է ծանրաբեռնվածությունը վերանայել` երկու հոգով մի ամբողջ քաղաք են սպասարկում, ստիպված շաբաթ էլ են աշխատում: Նախարարին չես զարմացնի, շաբաթն իր մոտ էլ վաղուց աշխատանքային է դարձել: Բայց խնդիրն օղակի մեջ է առնում: Իսկ հիմա նորության մասին: Հոկտեմբերի մեկից անցնում են կառավարման էլեկտրոնային համակարգի` վերջ թղթից դիմումներին: Այս պահին նոր համակարգի է անցել արդեն 31 ստորաբաժանում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33555]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
1285 դիտում
19:17 12-09-2014
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է ՔԿԱԳ բաժինների ղեկավարների հետ
2415 դիտում
21:32 24-01-2022
Բելառուսի արդարադատության նախարարը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման աշխատանքներով