2460 դիտում
21:32 24-01-2022
Բելառուսի արդարադատության նախարարը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման աշխատանքներով
Նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։
Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, Կարեն Անդրեասյանը ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման ծրագիրը։
Դեսպան Կոնյուկն ընդգծել է, որ Բելառուսի արդարադատության նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման, ինչպես նաև փաստաթղթերի միջազգային վավերացման՝ էլեկտրոնային ապոստիլով։
Ալեքսանդր Կոնյուկը հետաքրքրվել է Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողություններով, և պայմանավորվածություն է ձեռքբերվել կնքել համաձայնագիր Բելառուսում գործող փորձագիտական կենտրոնի և նախարարության միջև ։
Դեսպանը նշել է, որ Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ ուսումնասիրություններ է կատարում և մտահոգված է այդ հարցով, հավելելով՝ Բելառուսը ևս 1941-1945թթ․ Ցեղասպանության զոհ է դարձել։
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց համագործակցության համար։

Նմանատիպ նյութեր
967 դիտում
23:17 13-02-2023
Միջգերատեսչական խորհրդի նիստում քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացի խնդիրները
Այս բաժնից
1378 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
790 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին