«Չելսին» Կանտեին կդարձնի ամենաբարձր աշխատավարձ ունեցող խաղացողը
«Չելսին» մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Նգոլո Կանտեին: Լոնդոնյանը ակումբը 27-ամյա ֆրանսիացուն արդեն առաջարկել է 5-ամյա պայմանանագիր՝ շաբաթական 290 հազար ֆունտ աշխատավարձով: Ներկայումս նրա աշխատավարձը կրկնակի ցածր է:
Նոր պայմանագրով Կանտեն կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը: Այժմ ամենաբարձր աշխատավարձը «Չելսիում» ստանում է Էդեն Ազարը՝ շաբաթական 220 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Կանտեն 30 մլն ֆունտի դիմաց «Լեսթերից» «Չելսի» տեղափոխվեց 2016 թվականին: