6026 դիտում
17:00 13-01-2016
19-ամյա Արթուրը կյանքին վտանգ սպառնացող ծեծի է ենթարկել ծառայակից ընկերոջը
19-ամյա Արթուր Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ չնչին առիթով վիճաբանել, բռնություն է գործադրել ժամկետային զինծառայող Ֆրունզե Խ.-ի նկատմամբ: Ուժի կտրուկ ներդրմամբ միաժամանակ երկու ձեռքով հրել է Ֆ .Խաչատրյանի կրծքավանդակի հատվածում, որի հետևանքով վերջինս ընկել է՝ ստանալով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Նրա դեմ քրաեկան գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
322 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
451 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
868 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը