Ծառայակից ընկերոջը սպանած զինծառայողին կալանավորեցին
ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում սպանված 19-ամյա Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի մահվան մեջ կասկածվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը կալանավորվել է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա նշեց, որ նրա նկատմամբ 2-ամսյա կալանք է ընտրվել՝ որպես խափանման միջոց: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը: Նա հայտնաբերվել էր օգոստոսի 28-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ: