Հայ և եզդի երիտասարդները ջահերով երթ են անցկացրել. տեսանյութ
Լրանում է Իրաքի հյուսիսում եզդի ժողովրդի ցեղասպանության 40-րդ օրը: Այդ կապակցությամբ հայկական և եզդիական երիտասարդական կազմակերպությունները ջահերով երթ են իրականացրել Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով Իրաքի հյուսիսում ցեղասպանության ենթարկվող եզդի ժողովրդին: Հայ և եզդի երիտասարդների հաջորդ քայլը հումանիտար օգնություն հավաքելն է, որը կավարտվի սեպտեմբերի 13-ին: Ամբողջ հասույթը կուղարկվի Իրաքի եզդիներին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33529]Armnewstv.am[/url]