«Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի զինյալներն ազատել են իրենց կողմից գերեվարված ՄԱԿ-ի խաղաղապահներին
«Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալներն ազատել են իրենց կողմից գերեվարված ՄԱԿ-ի խաղաղապահներին: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:
Նշվում է նաև, որ իսլամականներն օգոստոսի 28-ին Գոլանի բարձունքներում առևանգել էին Ֆիջիից ժամանած 45 խաղաղապահի:
Այն ժամանակ զինյալներն իրենց այդ քայլը պատճառաբանել էին ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևով, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման ղեկավարության դեմ:
Զինյալները պահանջել էին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանել իրենց խմբավորումը: