3268 դիտում
12:50 14-01-2022
Տեղ համայնքի՝ երեկ գերեվարված հովվին ադրբեջանցիները վերադարձրել են խաղաղապահներին
Սյունիքի Տեղ համայնքի՝ երեկ գերեվարված 53-ամյա բնակիչ Սուրիկ Մաթևոսյանին ադրբեջանցիները երեկոյան ժամը 9-ի կողմերը վերադարձրել են ռուս խաղաղապահներին։
Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։
«Սուրիկ Մաթևոսյանն իրենց տանն է հիմա, ֆիզիկական բռնության հետքեր չկան նրա վրա, նորմալ է։ Գողացած ոչխարները դեռ չեն վերադարձրել, իրենց մոտ են»,- ասաց Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը ոչխարներն արածեցնելու ժամանակ գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։
Դեպքի մասին տեղյակ են պահվել ռուս խաղաղապահները, ընթանում էին բանակցություններ։
Նմանատիպ նյութեր
3430 դիտում
20:10 13-01-2022
Ադրբեջանցիներն առեւանգել են Տեղ համայնքի հովվին եւ իր ոչխարներին. News.am
2010 դիտում
18:25 11-09-2014
«Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի զինյալներն ազատել են իրենց կողմից գերեվարված ՄԱԿ-ի խաղաղապահներին
Այս բաժնից
1405 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1222 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1636 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է