Հայաստանն ու Չեխիան մտադիր են գործակցել նոր ոլորտներում. տեսանյութ
Հայաստանն ու Չեխիան երկկողմ առևտրաշրջանառությունը մեծացնելու ներուժ ունեն: Երկու երկրների գործարարներն ու Էկոնոմիկայի և Առևտրի ու արդյունաբերության նախարարների տեղակալներն այս մասին խոսել են հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին: Հայաստանի ու Չեխիայի միջև առևտրաշրջանառությունը 2013-ին կազմել է 30 միլիոն դոլար: Այս թիվը կողմերին չի գոհացնում: Տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստն ու դրան հաջորդած բիզնես-ֆորումն ուղղված էին հենց նոր ոլորտներում տնտեսական գործակցության հեռանկարներին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33502]Armnewstv.am[/url]