211652_close_icon
views-count2008 դիտում article-date 17:00 11-09-2014

Տղերքը կորել էին, իսկ դուք պատի տակ գինի էիք խմում. անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին զայրացրել է Մանվել Եղիազարյանի ակտիվացումը

Տարակուսանք եւ ցավ եմ ապրում, երբ ամեն տեղից վեր կացող առանց հարցնելու, թե ինքն ով է, եղել, ինչ կենսագրություն ունի, ինչ աններելի մեղքեր է գործել անցյալում, հայտարարում է նոր կազմակերպություն ստեղծելու մասին: Այս մասին գրավոր նամակով դիմելով [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի խմբագրություն՝ բարձրաձայնեց անհայտ կորած ազատամարտիկի եղբայր Նահապետ Թումանյանը: Նա նշել է, որ խոսքը կոնկրետ «Արաբո» ջոկատի հրամանատար, «Մանվել» կոչվող Մանվել Եղիազարյանի մասին է ուզում խոսել, որովհետեւ ինքը Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից լինելուց բացի, նաեւ անհայտ կորածի եղբայր է: «Ես 1992 թ. հունիսի 29-ին Մարտակերտի մատույցներում մնացյալ անհայտ կորածների հարազատների հետ միասին այդպես էլ չհասկացանք, թե ինչպես, ինչ պայմաններում կորցրինք մեր հարազատներին: Ինքս էլ, քաջ ծանոթ լինելով տեղանքին, որքան վերլուծել եմ, հետադարձ հայացքով նայել, եկել եմ այն միանշանակ եզրակացության, որ տղաների գլուխը նույն այդ Եղիազարյան Մանվելն է կերել: Նա արդարացում չունենալով՝ ներկայացնում է, թե իբր 5 կմ առաջ է եղել տղաներից: Առանց մտածելու խոսում է: Եթե Ջրաբերդից մինչեւ Հասան 2 կիլոմետր է, ինքը ի՞նչ էր անում 5 կմ առաջ: Եթե այդքան առաջ էր գնացել, ինչպե՞ս վերադարձավ կամ վերադառնալուց գոնե տղաների դիակները հետդ բերեիր: Մինչեւ այսօր էլ տղաների մայրերը, կանայք, զավակները սպասում են իրենց հարազատների վերադարձին»,- նշել է անհայտ կորածի եղբայրը: Նրա խոսքով, իրականում նա միայն իր կաշին փրկելու մասին է մտածել, տղաներին կոնկրետ մահվան է ուղարկել, ինքն էլ՝ ճողոպրել: «Տղերքը կորել էին, դուք պատի տակ գինի էիք խմում: Հիմա էլ նոր ճակատագրերի հետ եք ուզում խաղալ: Կամ՝ մի հարցնող լինի՝ ինչու՞ Մանվել Եղիազարյանը մի անգամ չի բացում տղաների տների դռները, չի հետաքրքրվում նրանց ընտանիքներով, թե ով ինչ հոգս ունի, ինչ դարդ ու ցավ: Ամեն տարի հունիսի 29-ին միայն մի դահլիճում գովազդային ասուլիս է տալիս ու վերջ: Տղաների միջոցով, տղաների արյան գնով ինքնահաստատվել ես, նրանց ուրացել ու մենակ քո գովազդով ես զբաղված: Ամո՛թ է: Գոնե լեզուդ հետեւդ քաշի եւ սուս ու փուս ապրի: Օգտվել ես առիթից, որ այսքան տարի չենք խոսել, նորանոր ստեր ես սկսել հորինել, նոր կյանքեր ես ուզում խորտակել»,- նկատում է Նահապետ Թումանյանը: Նա իր եւ մի շարք անհայտ կորած ազատամարտիկների հարազատների անունից ասում է, որ միայն Երկրապահ կամավորականների միությունն է, որ այսօր հետաքրքրվում է իրենց կորած հարազատներով, զբաղվում է տղաների պատվին հուշարձաններ կանգնեցնելով, նրանց անուններով դպրոցներ անվանակոչելով, հետաքրքրվում է ընտանիքների սոցիալական վիճակով, անհրաժեշտության դեպքում սոցիալական, իրավական, բարոյական աջակցություն ցուցաբերում: «Այդ իսկ պատճառով մենք երբեք չենք լքի ԵԿՄ շարքերը: Մենք այսօր նաեւ մեր հարազատների փոխարեն ենք շարքում եւ հավատում ու վստահում ենք ԵԿՄ-ին, այլեւայլ կառույցներ հիմնադրելու փորձ անողներին էլ համարում ենք հայ ազգի դավաճան եւ հայտարարում՝ դուք ի սկզբանե ձախողված եք»,- նշել է ԵԿՄ վարչության անդամ, արցախյան ազատամարտի մասնակից, անհայտ կորած ազատամարտիկի եղբայր Նահապետ Թումանյանը:

Նմանատիպ նյութեր