«Մանչեսթեր Սիթի»-ն 200 մլն ֆունտ է ծախսել նոր մարզաբազայի կառուցման համար
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն ավարտել է ակումբի նոր բազայի կառուցումը: Շուտով անգլիական ակումբը կտեղափոխվի նորակառույց մարզաբազա, որի կառուցումը 200 մլն ֆունտ է արժեցել:
Մարզաբազան համալրված է 17 ֆուտբոլային խաղադաշտերով և 7000 հանդիսատես տեղավորող փակ մարզադաշտով: