«Մանչեսթեր Սիթի»-ն Դանի Ալվեշի համար պատրաստ է 15 մլն ֆունտ առաջարկել
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեշը ամենայն հավանականությամբ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է The Sun-ը:
Նշվում է, որ «քաղաքայինները» փորձառու ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ են վճարել 15 մլն ֆունտ, ինչը լիովին բավարարում է «Բարսելոնա»-ի ղեկավարութան պահանջներին: