211652_close_icon
views-count34020 դիտում article-date 11:26 11-09-2014

Երևանում՝ Կառավարական ընդունելության տան մոտ, վթարից առաջ «գոլդ» համարանիշներով BMW X6-ը արմատախիլ է արել ծառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում՝ Կառավարության ընդունելության տան մոտ, ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ BMW X6 մակնիշի 01 TP 001 համարանիշի ավտոմքենայի վարորդ Կարեն Առուստամյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել մայթեզրի ծառին, այնուհետ մեքենայով հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել մեկ այլ ծառի: Բարեբախտաբար վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջներն ու ՃՈ աշխատակիցները, մեքենայի վրայից հանել էին համարանիշները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ծառերից մեկն արմատախիլ է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Մաշտոցի 40 շենքի բնակիչ Դավիթ Կոստանյանի անվամբ: Նախնական տվյալներով BMW X6 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 8.000.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 510.000 - 765.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր