211652_close_icon
views-count43327 դիտում article-date 10:48 11-09-2014

Մինչ դատաբժիշկը դիակի զննություն էր կատարում, ոստիկանները բացահայտեցին Երևանում կեսգիշերին տեղի ունեցած սպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում 1-03 Շտապ օգնության Արաբկիրի ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռի 2-րդ փողոց, որտեղ հայտնաբերել է մահացած տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խումբը ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից նշված հասցե են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Արթուր Մեհրաբյանի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի օպերատիվ խումբը՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը նշված փողոցի աստիճանների վրա հայտնաբերել է նույն փողոցի 35 տան բնակիչ, 44-ամյա Արմեն Հակոբյանի դին: Տեղում աշխատում էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Փաստի առթիվ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Մինչ օպերատիվ քննչական խումբը տեղում քննչական գործողություններ էր կատարում, Երևանի և Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություններում օպերատիվ տվյալներ են ստանում, որ մինչև մահանալը Ա. Հակոբյանը եղել է նույն փողոցի 72 տան բնակիչ, 32-ամյա Արտակ Մինասյանի հետ, որի ընթացքում վերջինս դանակով հարվածել է Ա. Հակոբյանին: Կարճ ժամանակում ոստիկանները հայտնաբերում են սպանության կասկածյալին, ով բերման է ենթարկվում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն ու սպանությունը կատարողը նախկինում եղել են դատապարտված: Քննիչի որոշմամբ Ա. Մինասյանը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր