211652_close_icon
views-count3452 դիտում article-date 09:55 24-09-2015

Մայրաքաղաքում և մարզերում խոտածածկ տարածքներ են այրվել

Սեպտեմբերի 23-24-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Ազատության պողոտայի թիվ 25 շենքի բակում այրվել է 200 քմ խոտածածկ տարածք, Էստոնական փողոցի 12/1 շենքի մոտակայքում` 100 քմ, Արտաշիսյան 52 հասցեում գտնվող Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի մոտակայքի ձորում` 150 քմ, 3-րդ մանկական հիվանդանոցի հետնամասում` ձորում` 250 քմ: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջան թաղամասում՝ Փարվանա ռեստորանի մոտակայքում` 1000 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Տերյան փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում` 200 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: [b]ՀՀ ՏԱԿԻՆ մամլո ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր