«Ազատ դեմոկրատները» ՀՅԴ-ից հետո կլինի ընդդիմադիր դաշտում գործող երկրորդ կուսակցությունը. ՀԺ
Լավատեղյակ աղբյուրներից «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության քաղաքական խորհուրդը առաջիկա օրերին քննարկելու է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր նախնական դիրքորոշումը:
Ըստ թերթի՝ կա բավական մեծ հավանականություն, որ կուսակցությունը կողմ կարտահայտվի կառավարման խորհրդարանական համակարգի անցնելուն: Եթե դա տեղի ունենա, «Ազատ դեմոկրատները» ՀՅԴ-ից հետո կլինի ընդդիմադիր դաշտում գործող երկրորդ կուսակցությունը, որ պաշտպանում է Ս. Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։