2612 դիտում
18:50 31-12-2019
ԱՄՆ ընդդիմադիր դեմոկրատները պահանջում են հրապարակել Թրամփի հարկային հայտարարագրերը
2019 թվականին մի քանի հայցեր են ներկայացվել դատարաններ, պահանջելով տեղեկություններ ստանալ նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական միջոցների մասին: 2020 թվականի մարտ ամսին երկրի Գերագույն դատարանը սկսելու է քննել այդ հայցերից երեքը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5225640.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
Ընդդիմադիր դեմոկրատները երկար ժամանակ է, որ պահանջում են հրապարակել Թրամփի հարկային հայտարարագրերը, տեսնելու համար, թե արդյոք նա չունի շահերի բախում, արդյոք նա չի ստել հարկային փաստաթղթերը ներկայացնելիս, եւ թե արդյոք չի շահել 2017 թվականի հարկային իր բարեփոխումների արդյունքում:
Դատական որոշ հայցերի համաձայն էլ Վաշինգտոնում գտնվող Թրամփի միջազգային հյուրանոցը ոտնահարել է կաշառատվության դեմ գործող օրենքները: Վերլուծաբանները հիշեցնում են Թրամփի միջազգային հյուրանոցում Սաուդյան Արաբիայի կողմից անցկացված գալա միջոցառումը, ինչը կարելի է համարել, ասում են նրանք, նախագահին սիրատածելու միջոց:
Թրամփը հերքում է նախագահի իր պաշտոնն իր շահերին ծառայեցնելու մեղադրանքները, իսկ միայն 2019 թվականի երրորդ կիսամյակում Թրամփի սեփականություն համարվող հաստատությունները 125 միլիոն դոլար են հատկացրել նրա նախընտրական արշավի համար:
Սեպտեմբեր ամսին էլ դեմոկրատները քաղաքական հարձակումներ սկսեցին ընդդեմ փոխնախագահ Մայք Փենսի, որը Իռլանդիա կատարած այցի ընթացքում հանգրվանել էր Թրամփին պատկանող առողջարանում:
Դրանից մեկ ամիս անց Թրամփը ստիպված եղավ հրաժարվել 2020 թվակնին Մեծ յոթնյակի գագաթաժողովը Մայամիի իր առողջարանում անցկացնելու ծրագրից: Նույն ամսին Թրամփի կազմակերպությունը հայտարարեց Վաշինգտոնի Թրամփի հյուրանոցը վաճառելու կամ վարձակալության տալու մտադրության մասին` ելնելով էթիկայի հետ կապված խնդիրներից:
Սակայն հյուրանոցը գտնվում է ԱՄՆ-ի դաշնային կառավարությանը պատկանող շենքերից մեկում, եւ դրա վաճառքը կարող է առաջ բերել շահերի բախման հետ կապված նոր խնդիրներ:
Եվ ինչպես վերլուծաբաններն են ասում, միլիարդատեր նախագահի ֆինանսների հետ կապված խնդիրները շարունակվելու են 2020-ին:
Նմանատիպ նյութեր
6327 դիտում
22:52 13-07-2017
ԱՄՆ-ում դեմոկրատները Դոնալդ Թրամփի իմփիչմենթ են նախաձեռնել
1137 դիտում
11:04 11-09-2014
«Ազատ դեմոկրատները» ՀՅԴ-ից հետո կլինի ընդդիմադիր դաշտում գործող երկրորդ կուսակցությունը. ՀԺ
546 դիտում
22:23 09-08-2019
Ամերիկյան դատարանը նախագահ Թրամփին պարտադրել է ներկայացնել վերջին 8 տարիների հարկային հայտարարագրերը
Այս բաժնից
637 դիտում
13:24 23-11-2024
Թրամփը Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին առաջադրել է ֆինանսների նախարար
784 դիտում
12:48 23-11-2024
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
1018 դիտում
23:18 22-11-2024
Լեհաստանի դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Յարոշևիչի սպանության մեջ մեղադրվողներին