Պայթյուններ՝ Բաղդադում․ զոհվել է 19 մարդ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյունների հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։
Նշվում է, որ 1֊ին ահաբեկչությունը գրանցվել է ոստիկանական բաժանմունքի մոտ, որտեղ ականապատ մեքենայի պայթյուն է իրականացվել։ Պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության 5 աշխատակից։
Ավելի ուշ ականապատ մեքենա է պայթեցվել շուկայի մոտ, որի հետևանքով զոհվել է 14 մարդ, ևս 35֊ը վիրավորվել են։