Գերմանիան Իրաքին մարդասիրական օգնության համար 2 մլն եվրո կհատկացնի
Գերմանիան 2 մլն եվրո կտրամադրի «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բռնություններից տուժած իրաքցի փախստականներին։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, փոխանցում է ITAR-TASS-ը։
Իրաքի իրավիճակը կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ հունիսի սկզբին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սուննի գրոհայինները հարձակվեցին երկրի հյուսիսային հատվածի վրա՝ գրավելով մի շարք բնակավայրեր, ինչի հետևանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների, պարտադրված տարահանվեց մոտ 1,2 մլն խաղաղ բնակիչ։
Ըստ Շտայնմայերի գնահատականի՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակումից հետո Իրաքի հումանիտար վիճակը կտրուկ վատացել է։