9894 դիտում
19:44 10-09-2014
Երևանում բախվել են BMW-ն ու Mercedes֊ը․ վարորդները մեղադրում են միմյանց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 10֊ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00․20֊ի սահմաններում Փափազյան֊Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Ա․ Խաչատրյան փողոցի բնակիչ Լևոն Կիրակոսյանի վարած BMW մակնիշի 68 AM 888 համարանիշի և Հովսեփ Էմին փողոցի բնակիչ Ռուբեն Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի 50 RՏ 001 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Տեղում աշխատանքները ղեկավարել է ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, քանի որ վարորդները միմյանց էին մեղադրում վթարի մեջ։
Նախնական տվյալներով BMW մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 400.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր 240.000 դրամ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9735 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին