812 դիտում
20:00 10-09-2014
Միջազգային սեյսմոլոգիական դպրոցը շարունակում է աշխատանքը
Սեպտեմբերի 10-ին Աղվերանում անցկացվող Սեյսմոլոգիական 9-րդ միջազգային դպրոցում քննարկումների հիմնական թեման սեյսմոլոգիական դիտարկումների արդյունքներն էին:
Օրակարգով նախատեսված զեկույցները վերաբերում էին Հայաստանի, Վրաստանի, ՌԴ տարբեր հատվածների, Չինաստանի տարածքում իրականացվող սեյսմոլոգիական դիտարկումների, ուժեղ երկրաշարժերի գոտիներում արված ուսումնասիրությունների, տեղային սեյսմիկ վիճակի մոնիթորինգի ավտոմատ համակարգերին, ցունամիների գնահատման ու կանխարգելման մեթոդների, դիտացանցերի զարգացման, տարբեր տարածաշրջանների սեյսմիկ առանձնահատկությունների և այլ թեմաների:
Վաղը` սեյսմոլոգիական դպրոցի շրջանակներում կազմակերպվելու է երիտասարդ մասնագետների մրցույթ, որի ընթացքում նրանք փորձելու են հնարավորինս և ճշգրիտ արագ մշակել մոտակա տարածքում գրանցված սեյսմիկ իրադարձության վերաբերյալ տվյալները:
ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն
Նմանատիպ նյութեր
963 դիտում
09:43 08-09-2014
Սեպտեմբերի 8-11-ը Հայաստանում կանցկացվի Սեյսմոլոգիական 9-րդ միջազգային դպրոց
775 դիտում
21:48 09-09-2014
Աղվերանում անցկացվում է միջազգային սեյսմոլոգիական դպրոց
1615 դիտում
13:51 19-09-2018
Հայաստանը ներկայացնող թիմը հաղթել է Միջազգային սեյսմոլոգիական 13-րդ ամենամյա մրցույթում
Այս բաժնից
1162 դիտում
14:56 03-01-2025
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
1261 դիտում
14:33 03-01-2025
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը․ Աղազարյան