211652_close_icon
views-count1411 դիտում article-date 13:51 19-09-2018

Հայաստանը ներկայացնող թիմը հաղթել է Միջազգային սեյսմոլոգիական 13-րդ ամենամյա մրցույթում

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում սեպտեմբերի 10-ից 16-ն անցկացվել է Միջազգային սեյսմոլոգիական 13-րդ ամենամյա դպրոցը, որի աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը (թիմի ավագ) և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի գլխավոր մասնագետ Աննա Բայրամյանը: Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Գիտական նստաշրջանի նիստերին հաջողությամբ ներկայացվել են հետևյալ զեկույցները. «Սեյսմիկ պաշպանությունը՝ որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ», զեկուցող՝ Հրաչյա Պետրոսյան, «Արարատյան սեյսմիկ փորձադաշտում տեկտոնամագնիսական անոմալիաների ուսումնասիրությունների արդյունքները», զեկուցող՝ Աննա Բայրամյան: Մեր մասնագետները մասնակցել են հարց ու պատասխաններին, քննարկումներին, բանավեճերին, ամրապնդել են արդեն եղած կապերը ու ստեղծել նորերը՝ համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նպատակով: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության երկու ներկայացուցիչները՝ Հ.Պետրոսյանը և Ա.Բայրամյանը կազմել են «Արարատ» թիմը և մասնակցել ավանդական «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթին: Վերջինիս մասնակցել է 8 թիմ, որոնք կազմված էին ԱՊՀ երկրների առաջատար սեյսմոլոգիական կառույցների լավագույն գիտնականներից: Մրցույթն անցել է 3 փուլով և տևել անընդմեջ մոտ 3 ժամ: Համառ պայքարում Հայաստանը ներկայացնող միակ թիմը` «Արարատը» ճանաչվել է հաղթող:

Նմանատիպ նյութեր