Կասպրշչիկը խորհուրդ է տվել Ադրբեջանին քաղաքական որակում չտալ ԼՂՀ սահմանը հատած 15-ամյա ադրբեջանցու դեպքին
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը կոչ է արել չքաղաքականացնել գերիների և ձերբակալվածների հարցը՝ անդրադառնալով ԼՂՀ սահմանը հատած Ադրբեջանի 15-ամյա քաղաքացի Ջավիդ Մամեդովի դեպքին:
Կասպրշրչիկը նշել է, որ ժամանակ առ ժամանակ լինում են սահմանամերձ գոտիներում բնակվողների կողմից սահմանը ոչ միտումնավոր հատելու դեպքեր և ձերբակալություններ: Նրա խոսքով՝ ինքը սատարում է գերիների հետ անհապաղ կա հաստատելու և նրանց վերադարձնելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին և կարևորում հանդիպումները համապատասխան մարմինների հետ:
Մամեդովի դեպքը ԵԱՀԿ ներկայացուցիչը համարել է հումանիտար հարց և կոչ արել Ադրբեջանի իշխանություններին չքաղաքականացնել այն: