Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սահմանը հատած Հայաստանի 73-ամյա քաղաքացուհու ձերբակալման մասին
Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացի, Նոյեմբերյանի շրջանի Շավարշավան գյուղի բնակիչ, 73-ամյա Լուսինե Ղուկասի Աբովյանին, տեղեկացնում է report.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:
Ըստ այդ երկրի ՊՆ-ի՝ Լ. Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Ղազախի շրջանի ուղղությամբ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: