5576 դիտում
15:59 11-09-2014
Արցախի իշխանությունները Ադրբեջանին են վերադարձրել սահմանը հատած անչափահասին
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բարի կամք են դրսևորել և Ադրբեջանին հանձնել օրեր առաջ ԼՂՀ սահմանը հատած Ադրբեջանի 15-ամյա քաղաքացուն:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ ասվում է. «ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն Ժնևյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:
Փոխանցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 15.04-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում»:
Հիշեցնենք, որ Մուզաֆարզադեն ձերբակալվել էր սեպտեմբերի 5-ին՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ և տեղի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի որդին է:
Նմանատիպ նյութեր
2355 դիտում
12:24 10-09-2014
Կասպրշչիկը խորհուրդ է տվել Ադրբեջանին քաղաքական որակում չտալ ԼՂՀ սահմանը հատած 15-ամյա ադրբեջանցու դեպքին
1234 դիտում
23:19 04-03-2024
Ինձ դատում են Արցախի համար պայքարելու համար, սահմանը հատած ադրբեջանցուն չեն դատում. Լևոն Քոչարյան
2572 դիտում
12:09 24-03-2014
Թուրքիայի Զինված ուժերը վայր են գցել օդային սահմանը հատած սիրիական Миг 23 կործանիչը. տեսանյութ
Այս բաժնից
790 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
607 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել