Ռոնալդուն ընդհանուր խումբ է վերադարձել
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ապաքինվել է վնասվածքից և արդեն սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ: Դա նշանակում է, որ պորտուգալացի խաղացողը ամենայն հավանականությամբ կկարողանա մասնակցել շաբաթ օրը Իսպանիայի առաջնության շրջանակում Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ կայանալիք խաղին:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Ռոնալդուն բաց էր թողել Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադ»-ի հետ կայացած խաղը, որը ավարտվել էր «Արքայական ակումբի» 2:4 հաշվով պարտությամբ: