2010 թվականից ի վեր Անդորրայի հավաքականը իր առաջին գոլն է խփել պաշտոնական խաղերում
Անդորրայի հավաքականը 2010 թվականից հետո առաջին անգամ կարողացել է գոլ խփել պաշտոնական խաղերում: Եվրո 2016-ի ընտրական փուլի առաջին խաղում Անդորրայի հավաքականը հյուրընկալել է Ուելսի ընտրանուն: Արդեն խաղի 6-րդ րոպեին տանտերերի պաշտպան Իլդեֆոնս Լիմա Սոլան 11 մետրանոց հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Այդուհանդերձ Անդորրային չի հաջողվել պահպանել հաղթական հաշիվը: Խաղն ավարտվել է Ուելսի հավաքականի 2:1 հաշվով հաղթանակով:
Հարկ է նշել, որ մինչ այդ Անդորրային հաջողվել էր գոլի հեղինակ դառնալ 2010 թվականի սեպտեմբերի 7-ին Իռլանդիայի հավաքականի հետ կայացած խաղի ժամանակ: