211652_close_icon
views-count907 դիտում article-date 20:33 09-09-2014

Համոզված եմ, որ կարող ենք հաղթել Թուրքիային. Իսլանդիայի հավաքականի մարզիչ

Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլգրիմսոնը Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակաում Թուրքիայի ընտրանու հետ կայանալիք խաղից առաջ համոզված է, որ իր թիմը կարող է հաղթել մրցակցին: «Թուրքերը տարբեր տակտիկական համակարգեր են փորձարկել և խաղացել են նույնիսկ երեք կենտրոնական պաշտպանով: Դա խոսում է նրա մասին, որ Թուրքիան պատրաստվում է խաղալ հարձակվողկան ոճի թիմի հետ: Մենք գիտենք, որ մեզ համար դժվար կլինի կրկնել նախորդ տարվա նվաճումը (ԱԱ 2014-ի ընտրական փուլում Իսլանդիայի հավաքականը դուրս եկավ խմբից, սակայն չկարողացավ հաղթահարել անցումային փուլի արգելքը), բայց իմ սաները գտնվում են իրենց ուժերի ծաղկման շրջանում: Նրանք հիանալի մարզավիճակում են գտնվում, և ես համոզված եմ, որ մենք կարող ենք հաղթել թուրքերին»,-ասել է Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը:

Նմանատիպ նյութեր