211652_close_icon
views-count1015 դիտում article-date 13:37 09-09-2014

Ապօրինի ծառահատում՝ «Դիլիջան» ազգային պարկից

Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Հաղարծին» վանական համալիրի հարակից անտառում ծառ են կտրում: Մեկնած օպերատիվ խումբը սեպտեմբերի 9-ին, ժամը 01.05-ին, «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնի տարածքից բերման է ենթարկել 1987 թ. ծնված Նվեր Դ.-ին՝ իր կողմից վարած «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտանյութով: Պարզվել է, որ Նվեր Դ.-ն նշված տեղամասի տարածքից ապօրինի հատել է 2 ծառ: Պատճառված վնասի չափը պարզվում է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան» ազգային պարկին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր