211652_close_icon
views-count1255 դիտում article-date 10:38 09-09-2014

Ինչո՞ւ ընդամենը 2,5 ամիս առաջ ընդունված օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն ծագեց, Իրավունք

«Երեկ Աժ-ում քննարկման էր ներկայացված շրջակա միաջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Նախապես այն պետք է ներկայացներ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, սակայն վերջին պահին նրան փոխարինեց իր առաջին տեղակալ Պապյանը: Դա զարմանալի էր, քանի որ հարցը խիստ կարևոր էր, և կառավարությունը խնդրել էր Աժ-ին՝ այն քննարկել 24 ժամվա արտակարգ ռեժիմով»,- գրում է «Իրավունք»-ը և հավելում. «Իհարկե ծագեցին բազում հարցեր, թե ինչն էր այդպիսի շտապողականության պատճառը, ինչու ընդամենը 2,5 ամիս առաջ ընդունված օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն է ծագել, և վերջապես ինչ օգուտ կտա այս օրենքի փոփոխությունը բնակչությանը և ինչ վնաս՝ բիզնեսին: Այս հարցերի պատասխանը փոխնախարարը հստակ տալ չէր կարողանում: Հավանաբար չէր կարող նաև համոզիչ պատասխաններ ունենալ ինքը նախարարը, և հենց դա է պատճառը, որ որոշել էր խուսափել Աժ պատգամավորների հետ շփվելուց: Օրենքի փոփոխության այս նախագծի պատճառների և նպատակների մասին որևէ բան հնարավոր չէ հասկանալ նաև Բնապահպանության նախարարության կողմից ներկայացված հիմնավորումից: Որպես օրենքի ընդունման անհրաժեշտություն՝ նշվում է, ինչ-որ «Օրհուսի» կոնվենցիայի պահանջների, օրենքի համապատասխանեցումը»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր