Ուկրաինան Եվրոպայի հետ կշարունակի գազի գնման շուրջ բանակցությունները․ Յացենյուկ
Ուկրաինայի կառավարությունն Եվրամիության հետ կշարունակի գազի գնման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկը։
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում նա ստորագրել է ԵՄ֊ի հետ Ուկրաինայի Ասոցաման համաձայնագրի քաղաքական մասը։
«Մենք կշարունակենք ԵՄ անդամ֊երկրներից գազ ստանալու շուրջ բանակցությունները»,֊ հայտնել է Յացենյուկը։ Նա գտնում է, որ Եվրոպայից ներկրվող գազն ռուսականից 150 դոլարով ավելի մատչելի կլինի։