8026 դիտում
15:49 08-09-2014
Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ԱԺ աշնանային նստաշրջանում կրկին հիշեց «Դավայ, դո սվիդանյա» երգը
Ինչպես ԱԺ-ից փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, ԱԺ աշնանային նստաշրջանին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, կրկին հիշեց հայտնի «Давай, до свиданья» երգը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ առաջին ընդմիջումը դեռ չսկսած պատգամավորները մեկը մյուսի հետեւից լքում էին նիստերի դահլիճը: Հետեւաբար լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու չեն հետեւում Սերժ Սարգսյանի հորդորին եւ լքում են «ԱԺ խրամատը»` նիստերի դահլիճը, ինչին ի պատասխան, Առաքել Մովսիսյանը նշեց, թե ինքը չի լքում «խրամատը», այլ շտապում է աշխատասենյակ: Իսկ, երբ լրագրողները նշեցին, թե նիստը ներկա պահին շարունակվում է առանց իրեն, ասաց. «Նիստերից չեմ դուրս գալիս: Լավ, դավայ, հելաք ստից»,- բացականչելով մտավ աշխատասենյակ եւ շխկացրեց դուռը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 6-ին ՀՀԿ խորհրդի նիստում իր ելույթում ասել էր. «Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը: Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
10178 դիտում
12:07 24-05-2014
«Դավայ, դա սվիդանյա». ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը՝ հարբած ԱԺ գալու մասին
7225 դիտում
16:14 02-06-2014
Փոշմանելու չունեմ, թող իրենց ճիշտ պահեին, չստանային. Առաքել Մովսիսյանը` Շմայսը՝ լրագրողներին վիրավորելու մասին
Այս բաժնից
913 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ