Արաբական երկրները համաձայնության են եկել «Իսլամական պետության»-ը դիմակայելու հարցում
Արաբական լիգայի կազմի մեջ մտնող բոլոր երկրների արտգործնախարարները Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը դիմակայելու համար ընդունել բոլոր անհրաժեշտ միջոցները: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Նրանք կոչ են արել այնպես գործել, որ կարողանան դադարեցնել օտարերկրյա զինյալների հոսքը, ինչպես նաև Սիրիայում ու Իրաքում իսլամիստ ծայրահեղականներին տրամադրվող ֆինանսավորումն ու այլ օժանդակ աջակցությունը: