Եվրո-2016-ի ընտրական փուլ. աշխարհի չեմպիոնները սկսում են հաղթանակով. տեսանյութ
Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո իր առաջին պաշտոնական խաղը անցկացրեց Շոտլանդիայի հավաքականի հետ:
Եվրո 2016-ի ընտրական փուլի առաջին խաղում գերմանացիները Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեցին շոտլանդացիներին: Հանդիպումը այդքան էլ հեշտ չդասավորվեց Գերմանիայի ընտրանու համար: 18-րդ րոպեին Մյուլլերը առաջ մղեց իր թիմին, սակայն երկրորդ խաղակեսում Շոտլանդիան արագ հակագրոհի արդյունքում հավասարեցրեցին հաշիվը: Իկեչի Անյան մեն-մենակ դուրս եկավ Նոյերի առջև և հեշտությամբ խոցեց աշխարհի լավագույն դարպասապահի պաշտպանած դարպասը: Յոահիմ Լյովի սաների պատասխանը իրեն երկար սպասեցնել չտևեց: Դրանից 4 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո Թոմաս Մյուլլերը դուբլ ձևակերպեց և հաղթանակ պարգևեց իր թիմին: Խաղավերջում Մյուլլերը կարող էր հեթ-տրիկի հեղինակ դառնալ, սակայն «Բավարիա»-ի կիսապաշտպանի հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից: Հարկ է նշել, որ խաղավերջում Գերմանիայի հավաքականի կազմում վնասվածք ստացավ Մարկո Ռոյսը և չկարողացավ շարունակել հանդիպումը:
D խումբ
Գերմանիա – Շոտլանդիա`2:1
Գոլեր`Մյուլլեր 18', 70' – Անյա 66'