211652_close_icon
views-count24918 դիտում article-date 23:51 07-09-2014

Արտակարգ դեպք Երեւանում, երկաթե ամրանը մտել է 13-ամյա երեխայի ոտքի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 3-րդ շենքի բակում երեխան ընկել է երկաթե ամրանի վրա, ինչի պատճառով ամրանը մտել է երեխայի ոտքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել թիվ 15 հատուկ հրշեջ ջոկատը եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաեւ 1-03 Շտապօգնության աշխատակիցները: Հրշեջ փրկարարների, քաղաքացիների օգնությամբ տուժած երեխան, որը 13 տարեկան Դավիթ Մուրադյանն է, պատգարակով տեղափոխվեց հիվանդանոց: Մանրամասները՝ քիչ ուշ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր